211652_close_icon
views-count6891 դիտում article-date 10:09 06-06-2018

Հայ-վրացական համաձայնագրի ստորագրումը չի բացառվում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Հունիսի 5-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում կարևորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Վրաստան կատարած այցը. «Փաշինյանի այցի վերաբերյալ վրա­ցական և հայկական կողմերի հայտարարությունները վկայում են այն մասին, որ ՀՀ-ի և Վրաստանի միջև կա պարզ տրամադրվածություն՝ անել առավելագույնը, որպեսզի ջերմ հարաբերությունները միջպետականի մակարդակի հասնեն»։ Բալայանը հավելել է. «Այս պահին նոր խոշոր համաձայնագրի կնքման վերաբերյալ տեղեկության չկա, բայց չի բացառվում, որ ապագայում կլինի։ Թե ինչ փաստաթղթեր կնախապատրաստ­վեն, դա արդեն ժամանակի հարց է»։ Իսկ հարցին, թե որքանո՞վ է տեսանելի Հարավային Օսիայով և Աբխազիայով հայկական բեռների փոխադրումը դեպի ՌԴ, նկատել է. «Այդ հարցում կանենք հնարավորը, որ­պեսզի օր առաջ ճանապարհների բացումը տեղի ունենա։ Հասկանալի է, որ խնդիրներ կան, բայց այդ հար­ցում հստակ պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեն»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր