211652_close_icon
views-count18307 դիտում article-date 09:10 06-06-2018

Բակո Սահակյանը ցանկանում էր վերընտրվել 2020-ին, բայց հիմա պետք է իրավահաջորդ գտնի․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է երրորդ ժամկետն անընդմեջ և ցանկություն ուներ վերընտրվել նաև 2020թ. նա­խագահական ընտրություննե­րում, հիմա այլևս հասկանում է, որ պետք է իրավահաջորդ գտնի: Սահակյանը կորցրել է իր վաղեմի ազդեցությունը ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև Երևանում: Եթե նախկինում նա ակտիվորեն միջամտում էր Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ լուծելով իշ­խանության համար կարևորագույն հարցեր, թավշյա հեղափո­խությունից հետո ինքն է ակն­կալում Հայաստանի իշխանության միջամտությունը՝ իր դիր­քերն ամրապնդելու հարցում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր