3429 դիտում
23:59 05-06-2018
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել Ջուն Յամադային և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական համագործակցության օրակարգն էլ ավելի ընդլայնելուն՝ ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների: Նախագահը Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես կաևորում են Ճապոնիայի հետ ձևավորված բարեկամական, գործընկերային հարաբերությունները եւ բազմաթիվ ոլորտներում ծավալված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորական խոսքերի համար՝ դեսպան Ջուն Յամադան Արմեն Սարգսյանին է փոխանցել իր երկրի ղեկավարության ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Դեսպան Յամադան վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը նպաստելու երկու երկրների միջև կապերի զարգացմանը:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը և դեսպան Յամադան քննարկել են տարբեր ոլորտներում հայ-ճապոնական հարաբերությունները եւ համագործակցությունը խորացնելու հնարավորություններն ու հեռանկարը:
Նմանատիպ նյութեր
3387 դիտում
14:42 05-06-2018
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանը
532 դիտում
16:24 03-06-2015
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանը
1046 դիտում
15:51 11-02-2014
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թայլանդի նորանշանակ դեսպանը
Այս բաժնից
280 դիտում
10:43 18-05-2024
«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով
286 դիտում
09:56 18-05-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ