5376 դիտում
11:49 30-05-2018
Բուհերի ղեկավարները չպիտի փոխվեն քաղաքական կոնյունկտուրայի ազդեցության տակ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Բուհերից մեկի ուսխորհրդում, որքան էլ զարմանալի է, հայտնվել էին բավականին համարձակ ուսանողներ, որոնք սկզբունքորեն դեմ էին արտահայտվում ռեկտորի այն քայլերին, որոնք ճիշտ չէին համարում: Ավելին, նրանք կոնկրետ դեպքում հասան նրան, որ ռեկտորը նահանջեց իր ծրագրից: Հեղափոխության առաջին իսկ օրերից այդ ռեկտորը միանգամից զգաց, թե ինչպես կարելի է օգտագործել համապատասխան «ակտիվիստի» խանդավառությունը և հեղափոխական տրամադրությամբ բռնկված չեզոք ուսանողների տրամադրությունը և «հաշիվ մաքրեց» ինքնուրույնության դրսևորումներ ունեցող ուսխորհրդի հետ՝ «մահանա բռնելով», որ նրանք ՀՀԿ-ական են: Այդպես էլ է պատահում:
Հեղափոխությունը շատերի համար հնարավորություն է ստեղծում ազատ շնչելու, առանց ճնշումների ապրելու և աշխատելու: Իսկ ոմանց համար էլ՝ հարմարվելու, վրեժ լուծելու, անձնական խնդիրներ լուծելու: Կառավարությունը փոխվել է՝ լավ է, Ազգային ժողովը պետք է փոխվի արտահերթ ընտրությունների միջոցով՝ հույս ունենանք, որ Փաշինյանի թիմը ոչ մի պարագայում հետ չի կանգնի այդ գաղափարից, կոռումպացված չինովնիկները պետք է հայտնվեն ճաղերի հետևում, օլիգարխները (նաև ներկա իշխանության դաշնակիցները) պետք է մտնեն հարկային դաշտ: Այդ ամենն անվիճելի է:
Մնացած հարցերում «հեղափոխական սուր ճոճելուց» պետք է հնարավորինս շրջահայաց լինել: Որովհետև անպայման կհայտնվեն «շուստրիներ», որոնք «նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ պայքարի քողի տակ կփորձեն լուծել իրենց խնդիրները: Արամ Սիմոնյանը աշխարհի լավագույն ռեկտորը չէ և, ըստ ամենայնի, պետք է փոխվի: Բայց կարևոր է նաև փոխելու ձևը: Երբ կառավարությունն ուղարկում է իր ակտիվիստներին, որոնք մեղադրյալի աթոռին են նստեցնում ռեկտորին, իսկ այնուհետև պառկում են նրա դռան առջև` հրաժարական պահանջելով, դա համալսարանի ղեկավարությանը փոխելու լավագույն ձևը չէ: Չգիտեմ, թե կոնկրետ ում համար է կառավարությունը ռեկտորի տեղ բացում, բայց պետք է հաշվի առնել հետևյալը՝ եթե նրանց այսօր դուր չի գալիս ՀՀԿ-ական ռեկտորը, վաղը կարող է գալ մեկ այլ կառավարություն, որին դուր չի գա ՔՊ-ական ռեկտորը: Իսկ բուհերի ինքնավարության իմաստն այն է, որ դրանց ղեկավարները չպիտի փոխվեն քաղաքական կոնյունկտուրայի ազդեցության տակ: Կարելի է ամեն ինչ անել սահմանված կարգով` որքան էլ որ դա ժամանակ պահանջի:
Նույնը նաև՝ հասարակական կազմակերպությունները: Օրինակ՝ Ֆուտբոլի ֆեդերացիան: Ռուբեն Հայրապետյանը այդ կազմակերպության լավագույն ղեկավարը չէ, սակայն նրա դեմ սկսված արշավի դեպքում խնդիրը բոլորովին այլ տեղ է. Ֆեդերացիան տուգանել է ակումբներից մեկին, ճիշտ թե սխալ՝ դատարանը կպարզի, այդ թվում նաև՝ միջազգային: Բայց ակումբը ցանկանում է խուսափել տուգանքից ոչ թե դատարանի միջոցով, այլ զուտ քաղաքական ակտիվիզմ հրահրելով: Եվ դարձյալ՝ վաղը տեղի կունենա հաջորդ իշխանափոխությունը, և գայթակղություն կառաջանա ցանկացած իրավական վեճ լուծել քաղաքական շահարկումների միջոցով: Նույնը կարող է պատահել, ասենք, գրողների կամ կոմպոզիտորների միության հետ:
Դրա համար եմ ասում՝ ամեն ինչի մեջ պետք է պահպանել զսպվածությունը և չափի զգացողությունը: Նույնիսկ՝ հեղափոխության մեջ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2674 դիտում
10:45 28-08-2018
Ներկայիս ղեկավարները չպիտի կառուցեն իրենց քաղաքական օրակարգն ատելության վրա․ «Առավոտ»
4525 դիտում
22:12 12-02-2016
« Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, ու չպիտի էնքան դառը լինի որ թքեն» Հրանտ Մաթևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»