3413 դիտում
17:22 29-05-2018
13 միլիոն դրամի գողությունը բացահայտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 17-ին Նուբարաշենում բնակարանային գողություն էր կատարվել: Ամուսիններն ընդամենը կես ժամով էին տնից բացակայել` ժամը 17-ից մինչև 17:30-ը: Իսկ այդ ընթացքում ինչ-որ մեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էր բնակարանի դռան փականը, տնից հափշտակել ոսկյա զարդեր, ձեռքի ժամացույցներ, պայուսակներ, այլ թանկարժեք իրեր` պատճառելով 13 միլիոն դրամի գույքային վնաս:Գողության մասին ահազանգը ոստիկանության Էրեբունու բաժնում հնչեց օպերատիվ կառավարման կենտրոնից, հաղորդումն անմիջապես փոխանցվեց ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք:
Դեպքի վայրում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո, քրեական հետախույզները սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել: Անհրաժեշտ էր ականատես վկաներ հայտնաբերել: Բայց բնակիչները որևէ կասկածելի անձ կամ մեքենա չէին նկատել, հարակից խանութի վաճառողները` նույնպես: Ամեն ինչ այնքան արագ էր կատարվել, որ ոստիկանները մի պահ նույնիսկ մտածում էին, որ հարևաններից կարող էին լինել: Հետաքննության ընթացքում տարբեր վարկածներ առաջ քաշվեցին ու հերքվեցին: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանպարհով ձեռք բերված տվյալները, որոնք փաստում էին, որ կասկածյալը ո՛չ Էրեբունի վարչական շրջանից է, ո՛չ էլ մայրաքաղաքի այլ համայնքից:
Առանձնապես խոշոր չափերի գողությունը, որը կատարվել էր բնակարան ապօրինի մուտք գործելով` բացահայտվեց դեպքից երկու օր անց:Իրավապահ տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությամբպարզվեց, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Աբովյան քաղաքի բնակիչ Սասուն Մելքոնյանը:Մայիսի 19-ին մտերիմների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, Մելքոնյանն ինքնակամ ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին:Սասուն Մելքոնյանը նախկինում գողության համար մի քանի անգամ դատապարտվել էր, անցյալից դասեր քաղելու փոխարեն կրկին հանցավոր ուղին բռնել, ուղի, որ վաղ թե ուշ ոստիկանություն է բերում:Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:Գողոնը մասամբ առգրավված է:Սասուն Մելքոնյանը կալանավորվել է:Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6678 դիտում
19:05 29-05-2018
13 միլիոն դրամի գողությունը բացահայտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2398 դիտում
20:03 25-02-2015
4 միլիոն 800.000 դրամ արժողության ոսկյա զարդերի գողությունը բացահայտվեց
1749 դիտում
17:35 11-03-2015
Ավելի քան 7 միլիոն արժողությամբ հնաոճ շաքարամանի գողությունը բացահայտվեց
Այս բաժնից
487 դիտում
18:44 30-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
391 դիտում
18:20 30-04-2024
ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր