211652_close_icon
views-count2644 դիտում article-date 20:03 25-02-2015

4 միլիոն 800.000 դրամ արժողության ոսկյա զարդերի գողությունը բացահայտվեց

Փետրվարի 15-ին, ժամը 23.30-ին, Գյումրի քաղաքի բնակչուհի Սուսաննա Մ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ճաշասենյակի պատուհանի ապակին կոտրելով՝ տնից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 4 միլիոն 800.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1990 թ. ծնված Վահե Մ.-ն, 1986 թ. ծնված Համլետ Ս.-ն և 1984 թ. ծնված Ավետիք Գ.-ն: Գողոնն առգրավված է: Վահե Մ.-ն և Համլետ Ս.-ն ձերբակալված են: Ձեռնարկվում են միջոցառումներ Ավետիք Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր