211652_close_icon
views-count12784 դիտում article-date 22:45 29-05-2018

«Oracle Cloud Day-ը Հայաստանում» համաժողովը ներկայացրեց թվային դարաշրջանի տեխնոլոգիաների ապագան

Երևանում մայիսի 25-ին կայացավ «Oracle Cloud Day» համաժողովը, որի ընթացքում ՏՏ ոլորտի 80 առաջատար ընկերությունների ղեկավարներ ծանոթացան ժամանակակից ՏՏ-զարգացումներին ու հեռանկարներին, ինչպես նաև պատկերացում կազմեցին տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ: Մենք ապրում ենք թվային դարաշրջանում, երբ այնպիսի տեխնոլոգիաները, ինչպես օրինակ ամպը, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը և կանխատեսելի վերլուծությունը, կոտրում են հին բիզնես-մոդելների գործընթացների վերաբերյալ կարծրատիպերը և առաջարկում նոր լուծումներ: «Տեխնոլոգիաներն այսօր փոխում են մեր կյանքն ու աշխատանքը, ամբողջությամբ վերափոխում ինդուստրիաները։ Երևանում Oracle Cloud Day-ի ընթացում ուրախ ենք ներկայացնել նորագույն տեխնոլոգիական ձեռքբերումները։ Հետաքրքրությունը, որը հայաստանյան պատվիրատուները ցուցաբերում են նորագույն՝ մասնավորապես ամպային տեխնոլոգիաների հանդեպ, լավագույն ապացույցն է, որ Հայաստանը մեծ ներուժ ունեցող երկիր է»,- նշեց Oracle-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Դմիտրի Սմիրնովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Oracle Day» համաժողովի օրակարգը ներառում էր առաջադեմ տեխնոլոգիաներն ու ամպային լուծումներն՝ ուղղված ՏՏ-ենթակառուցվածքի արդիականացմանը, ինչը թվային դարում թույլ է տալիս յուրաքանչյուր ղեկավարի վերափոխել բիզնեսը։ Տարածաշրջանի թոփ-կառավարիչները և Oracle-ի փորձագետները ներկայացրեցին նոր ծրագրերը և վերջին նորարարությունները, որոնք կարող են օգնել ընկերություններին արագացնել դեպի թվային աշխարհ անցումն ու օգտագործել տվյալների ամպային մշակման առավելությունները։ Ելույթների հիմնական թեմաներն էին ` Oracle ամպի հնարավորություններն ու առավելությունները Oracle Management Cloud - ՏՏ մոնիտորինգի նոր սերունդ Արտակարգ պահեստավորում (reservation) Oracle Cloud- ում Վերջերս հայտարարված Autonomous Data Warehouse Cloud Service, որը հիմնված է Oracle Autonomous Database 18с-ի վրա Ամպերում մեծ տվյալների պահպանում Oracle ինտեգրման ծառայություններ Oracle կազմակերպությունն իր հաճախորդներին է տրամադրում լուծումներ, որոնք օգնում են արդյունավետ օգտվել գրեթե բոլոր առաջադեմ տեխնոլոգիաներից, այդ թվում` խոշոր տվյալների վերլուծություն (Big Data Analysis), մեքենայական ուսուցում (Machine Learning), “իրերի ինտերնետ” (Internet of Things, IoT), որոնք առանցքային դեր ունեն բիզնեսի վերափոխման հարցում, ինչպես նաև լիակատար և ինտեգրված տեխնոլոգիական ստեքերի կիրառում (բիզնես ծրագրեր, ինտեգրման տեխնոլոգիաներ և տվյալների բազաներ մինչ ծրագրային Exadata համակարգերը): Oracle-ը տրամադրում է նաև Oracle Cloud նորարարական ամպային ծառայությունների պորտֆել, որոնք թույլ են տալիս ընկերություններին և կազմակերպություններին տեղափոխել աշխատանքային ծանրաբեռնվածությունն ամպերում: Oracale-ն առաջարկում է ամպային ծառայություններ երեք մակարդակներում՝ SaaS (Software as a service ) հավելվածներ, պլատֆորմային PaaS (Platform as a Service) ծառայություններ և ենթակառուցվածքային IaaS (Infrastructure as a Service) ծառայություններ: «Oracle Cloud Day»-ի ընթացքում մենք ներկայացնում ենք նորագույն տեխնոլոգիաներ, օրինակ, ավտոնոմ տվյալների բազա՝ Oracle Autonomous Database: Ավտոնոմ ամպային ծառայությունները ներկայացված էին ընդամենը մի քանի շաբաթ առաջ, և այսօր մենք այդ լուծումների մասին ենք խոսում Հայաստանում, իսկ ցանկացողներն արդեն կարող են կատարել պատվերներ»,- նշեց ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի Oracle-բիզնեսի զարգացման տնօրեն Դմիտրի Յուդինը։ Նման միջոցառումները թույլ են տալիս պատվիրատուների և գործընկերների համար առավելագույնս արագ հասանելի դարձնել նորագույն մշակումների մասին տեղեկությունը և ստանալ հետադարձ կապի հնարավորություն տեխնոլոգիաների հետագա զարգացման նպատակով։ Oracle-ը միակն է ամպ մատակարարող ընկերությունների ցանկում, որն առաջարկում է այս տեխնոլոգիաներն օգտագործելու երեք տարբեր եղանակներ: Դրանք կարող են տեղակայվել և՛ հանրային ամպի մեջ, և՛ հաճախորդի կայքում: Բացի այդ, հաճախորդները ստանում են հնարավորություն օգտագործել Oracle Cloud at Customer մոդելում և օգտվել բաժանորդագրության բոլոր առավելություններից՝ ամպի հետ աշխատանք կատարելիս:

Նմանատիպ նյութեր