7155 դիտում
13:00 29-05-2018
Իրանի հետ ԵԱՏՄ-ի ժամանակավոր համաձայնագիրը կարող Է ուժի մեջ մտնել 2019 թվականից. Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առեւտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը կարող Է ուժի մեջ մտնել 2019 թվականից: Այդ մասին Таss-ին տված հարցազրույցում հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Աստանայի համաժողովում մենք ստորագրեցինք ժամանակավոր համաձայնագիր, որը տանում Է Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծում: Այժմ վավերացման ընթացակարգը գործարկել ենք մեր երկրներում, հուսով ենք, որ նոր տարվանից այդ համաձայնագիրն արդեն ուժի մեջ կմտնի»,-ասել է նա:
«Համաձայնագիրն ստորագրված Է, այժմ այն անհրաժեշտ Է վավերացնել խորհրդարանում: Մեր փորձագետներն ասում են, որ դա կարող Է տևել մոտավորապես 6 ամիս: Վավերացումից հետո այն ուժի մեջ կմտնի: Նույնը վերաբերում Է նաև Չինաստանին»,-պարզաբանել Է Սարգսյանը:
Նա հիշեցրել Է, որ ԵԱՏՄ-ն այժմ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրերի կնքման շուրջ բանակցություններ Է վարում Իսրայելի, Սինգապուրի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Սերբիայի հետ:
Նմանատիպ նյութեր
1232 դիտում
18:03 02-09-2014
Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածը կարող է ուժի մեջ մտնել նոյեմբերի 1-ից
Այս բաժնից
520 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
946 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
838 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը