7333 դիտում
12:01 29-05-2018
ՀՆԱ 7.5 տոկոսանոց աճը միջազգային շուկայի տեղաշարժերի, դրական սպասումների արդյունք է. բյուջեի կատարողականը ՈՒՂԻՂ
Նախորդ տարի Հայաստանում գրանցված տնտեսության 7.5 տոկոսանոց աճը պայմանավորվել է ինչպես միջազգային շուկայում արձանագրված տեղաշարժերով, այնպես էլ ներքին շուկայի առանձնահատկություններով: Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի բյուջեի կատարողականը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Աճը պայմանավորվել է գործընկեր երկրներում, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճի կանխատեսվածից ավելի բարձր լինելու հանգամանքով, միջազգային շուկայում մետաղների գների աճով, ՌԴ-ից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ավելացմամբ, սուբյեկտների մոտ ձևավորված դրական սպասումներով, ինչպես նաև արձանագրված վարկավորման աճով»,-ասաց Ա. Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ տնտեսական աճին 5.1 տոկոսով նպաստել են ծառայությունների ոլորտի աճը, 1.8 տոկոսով արդյունաբերությունը, 0.2 տոկոսային կետով շինարարությունը, 0.6 տոկոսային կետով աճի վրա բացասական ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության ոլորտը:
Անդրադառնալով պլանավորված և փաստացի եկամտային, ծախսային և դեֆիցիտի ցուցանիշներին՝ նա նշեց, որ եկամուտների համար պլանավորվել է 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 320 միլիարդ, փաստացի ապահովվել է 1 տրիլիոն 237 միլիարդ դրամ: Ծախսերը պլանավորվել են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 561 միլիարդ դրամ, փաստացի այն կազմել է 1 տրիլիոն 504 միլիարդ դրամ: Դեֆիցիտը պլանավորվել է 150 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 240 միլիարդ դրամ, փաստացի դեֆիցիտը կազմել է 267 միլիարդ դրամ:
Ուղիղ հեռարձակումը՝ Factor.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2949 դիտում
11:10 09-03-2017
2016-ին ՀՆԱ աճը՝ տնտեսական աճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս. «Հայկական ժամանակ»
1433 դիտում
12:38 22-04-2021
Կառավարությունը հաստատեց 2020-ի բյուջեի կատարողականը. պարտքը հասել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսի
3370 դիտում
23:27 25-07-2018
Առևտրային պատերազմները կարող են մինչև 2.8 տոկոսով դանդաղեցնել համաշխարհային ՀՆԱ-ի աճը 2019-ին
Այս բաժնից
817 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
646 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
760 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված