Ֆրանսիայի արտգործնախարարի ակնարկները Երևանում և Բաքվում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար ժան Իվ Լե Դրիանը, որը մայիսի 27-ին Ադրբեջանում էր, իսկ մայիսի 28-ին ժամանել էր Հայաստան, Երևանում հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորման առաջընթացի կրեատիվ առաջարկներին: Նա ասել է, որ կպաշտպանեն ցանկացած մոտեցում, որը թույլ կտա առաջ գնալ լուծման ուղղությամբ և ապահովել խաղաղություն ու կայունություն: Միևնույն ժամանակ, նա Երևանում հայտարարել է, որ անընդունելին են թե´ ստատուս քվոն, թե´ ուժի կիրառումը: Բաքվում էլ նա հայտարարել էր, որ Ֆրանսիան կակտիվացնի իր ջանքը հակամարտության կարգավորման արագության ուղղությամբ: Ֆրանսիայի արտգործնախարարի Բաքվի ու Երևանի հայտարարություններն առաջին հայացքից թողնում են հակասական և շփոթ տպավորություն: Մյուս կողմից՝ նա կարծես թե փորձել է ամեն տեղ ասել այն, ինչն ավելի շատ կցանկանային լսել գուցե:
Այս պայմաններում եզրակացությունը թերևս մեկն է, առավել ևս Հայաստանի նոր իշխանության համար: Առաջին հերթին երևի թե այն, որ համանախագահները շփոթության մեջ են, և ըստ այդմ՝ նրանց մոտ առկա է որևէ նոր մոտեցման, նոր առաջարկի, այսպես ասած, ընկալման կամ սպասման բնական մի վիճակ, որից պետք է օգտվել և փորձել առաջ մղել նոր գաղափարներ, որոնք կպարունակեն իրավիճակի ավելի երկարաժամկետ քաղաքական մենեջմենթի ներուժ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]