211652_close_icon
views-count8570 դիտում article-date 21:21 26-05-2018

Ժոաո Ժորդի Մոնրո Արարատն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 22-ամյա պաշտպանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել «Instagram»-ի իր էջում: Կոլումբական «Բոյակա Չիկո» ակումբում հանդես եկող ֆուտբոլիստը, ով հայկական արմատներ ունի, միացել է Հայաստանի ազգային հավաքականին և նախապատրաստվում է առաջիկա ընկերական խաղերին, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/05/26/Ararat1/888117]Armsport.am[/url]-ը: Մայիսի 29-ին և հունիսի 4-ին Ազգային հավաքականն Ավստրիայում ընկերական խաղեր կանցկացնի համապատասխանաբար Մալթայի և Մոլդովայի ընտրանիների հետ:

Նմանատիպ նյութեր