100 տարեկան հասակում մահացել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոաո Ավելանժը
Ռիո-Դե-Ժանեյրոյում այսօր 100 տարեկան հասակում մահացել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոաո Ավելանժը:
Ավելանժը ՖԻՖԱ-ն ղեկավարել է 1974-1998 թվականներին: Նա նաև Միջազգային Օլիմպիական Կոմիտեի անդամ է եղել 1963-2011 թվականներին:
Վերջին շրջանում Ավելանժը ծանր հիվանդ էր: Մահացել է թոքաբորբի սրացումից: