8871 դիտում
11:18 26-05-2018
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:
մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ն. Փաշինյանը Վրաստանի վարչապետին մաղթել է քաջառողջություն և հետագա հաջողություններ նրա պատասխանատու գործունեության մեջ, իսկ Վրաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ներկայիս երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակն այսուհետև ևս կծառայեն ի շահ մեր պետությունների»,-ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում:
Նմանատիպ նյութեր
9860 դիտում
22:56 07-01-2017
Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ ծննդյան տոնի առթիվ
3756 դիտում
18:06 05-09-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
553 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
409 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
451 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը