22159 դիտում
09:30 26-05-2018
Ադրբեջանն է հրաժարվում խաղաղ գործընթացից. «Ժամանակ».
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ եթե Երևանը պահանջում է Արցախի մասնակցություն բանակցությանը, ապա դա նշանակում է խաղաղ գործընթացի ավարտ:
Մամեդյարովն այդպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությանը, Արցախի բանակցային լիարժեք կողմ լինելու մասին: Նիկոլ Փաշինյանն իրականում չի պահանջել Արցախի մասնակցություն, ըստ այդմ, դրա մասին խոսելը նշանակում է նենգափոխել հարցը: Փաշինյանն ընդամենը հստակ արձանագրել է, որ Արցախի ճակատագրի վերաբերյալ լիարժեք կարող է բանակցել միայն Արցախը, ըստ այդմ, դրանից հրաժարվելն է խաղաղ գործընթացից հրաժարում:
Այսինքն՝ Ադրբեջանն է հրաժարվում խաղաղ գործընթացից, երբ մերժում է Արցախի հետ բանակցության հնարավորությունը: Հայաստանի արտաքին գործերի նոր նախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին հայտարարել է, որ ներկայումս կարևոր է վերներգրավումը բանակցային գործընթաց, իհարկե հայկական շահերի, Արցախի անվտանգության և ինքնորոշման իրավունքի գերակայության պայմաններում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3820 դիտում
20:27 27-09-2018
Հենց Ադրբեջանն է, որ հրաժարվում է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Ադրբեջանին
2593 դիտում
15:42 02-11-2019
Թուրքիան արգելափակում է քրդերի մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացից
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1501 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»