Երաժշտական դպրոցների մի խումբ շնորհալի սաներ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով կատարել են շրջայց մայրաքաղաքի տարբեր հատվածներում
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը «Մշակութային կրթության աջակցության» հիմինադրամի հետ համագործակցությամբ նախաձեռնել է «Մշակութային շրջայց Երևանում» ծրագիրը՝ նվիրված մայրաքաղաքի հիմադրման 2800-այմակին:
Շրջայցի ընթացքում հանրապետության երաժշտական դպրոցների մի խումբ շնորհալի սաներ «Երևան Սիթի Տուր» երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսով կատարել են շրջայց մայրաքաղաքում և քաղաքի տարբեր հատվածներում, հանդես եկել ելույթներով:
«Մշակութային շրջայց» նախաձեռնության մասնակից շնորհալի պատանի երաժիշտները, երգիչներն ու պարահային համույթները շրջայցի ընթացքում մի քանի կանգառ են իրականացրել Երևանի տարբեր մարդաշատ վայրերում և անակնկալ ֆլեշմոբային ելույթներ ունեցել մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար:
Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշեց, որ հերթական մշակութային շրջայցը տեղի կունենա «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում:
«Մշակութային կրթության աջակցության» հիմինադրամի ղեկավարն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին ծրագրին աջակից լինելու համար:
[b]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]