4478 դիտում
20:40 14-11-2017
«Երևան Սիթի Տուր» ավտոբուսով շաքարային դիաբետի միջազգային օրվա կապակցությամբ հերթական զբոսանքն է անցկացվել
Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով տարվա ընթացքում իրականացվում են բազմապիսի սոցիալական նշանակության նախագծեր: Դրանցից հերթականը կազմակերպվել էր այսօր՝ Շաքարային դիաբետի միջազգային օրվա կապակցությամբ:
Քաղաքապետարանի տուրիզմի բաժինը օրվա «Առողջ ապագան մեր իրավունքն է» խորագրի ներքո «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի շահառուների համար կազմակերպել է զբոսանք «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղով:
Նշենք, որ շաքարային դիաբետի միջազգային օրվա նպատակն է կենտրոնացնել համաշխարհային պայքարը այս հիվանդության դեմ, մասնավորապես՝ հանրության ուշադրությունը հրավիրել խնդրին, նպաստել դիաբետի վաղ հայտնաբերմանը և տալ հանրամատչելի հմտություններ՝ խուսափելու դիաբետի հետագա բարդություններից:
Նմանատիպ նյութեր
2227 դիտում
20:08 02-10-2017
Կազմակերպվել է երևանյան հաճելի զբոսանք «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ
3564 դիտում
18:07 07-06-2018
Աուտիզմով հիվանդ երեխաների համար «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով զբոսանք է կազմակերպվել