5880 դիտում
17:55 25-05-2018
Սիրեք, քանզի սերն է արարիչը ամեն գեղեցիկի. ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է շրջանավարտներին
[b]ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի շնորհավորանքը շրջանավարտներին.[/b]
Սիրելի շրջանավարտեր,
Միայն դուք կհասկանաք, թե ինչ դժվար է 12 տարի սովորել դպրոցում: Միայն Ձեզ է հայտնի, թե ինչ էր դպրոցը ձեզ համար, որ առարկան սիրեցիք, որ ուսուցչին բարկացրիք, որ դասից փախաք ու ինչ ֆատնաստիկ ստեր հորինեցիք վատ գնահատական ստանալուց հետո: Միայն դուք կհասկանաք, թե ում սիրեցիք թաքուն, ում հուշեցիք դասը, ում հետ կշարունակեք ընկերություն անել հետո և միշտ:
Շնորհավորում եմ ձեզ Վերջին Զանգի առթիվ, այսօր վերամբարձ բաներ բարձրաձայնելու օր չէ, երեկ ընդհատված խրատներն էլ ծնողները վաղը կշարունակեն:
Այսօր ձեր օրն է, լավ քեֆ արեք, երեխեք, լավ ուրախացեք: Այսօրվա կենացային մաղթանքը՝ ոչ միայն հաջողակ լինեք, այլ նաև հաջողված, նոր որակ ու նոր շունչ բերեք, չչարանաք, չկոտրվեք ու մի քիչ էլ մեծերի մասին մտածեք: Մեր երկրին, ձեր տան անդամներին ու հարազատներին հուսախաբ չանեք: Եվ ամենակարևորը` համարձակ եղեք, չկորցնեք առողջ ավանտյուրիզմի հատիկը ձեր մեջ ու սիրեք, քանզի սերն է արարիչը ամեն գեղեցիկի...
Նմանատիպ նյութեր
90927 դիտում
23:58 12-05-2018
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը երիտասարդ կառավարության մասին
1339 դիտում
19:17 12-09-2014
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է ՔԿԱԳ բաժինների ղեկավարների հետ
1429 դիտում
09:34 09-03-2016
Նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ո՞ր կուսակցության մեջ կմտնի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1369 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
787 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին