211652_close_icon
views-count37985 դիտում article-date 16:14 25-05-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը բախվել է երկաթբետոե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում. վիրավորին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում Mercedes մակնիշի 96 NN 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և առաջ ընթանալով հայտնվել ձորակում՝ բախվելով գազախողովակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 22-ամյա Նարեկ Ղալայանը մարմնական վնսասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերվել և տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածով անցնող ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ծառայողները։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղվարդի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության պետի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ, քանի որ ավտոմեքենայում հայտնաբերվել է ՊՆ աշխատակցի ծառայողական վկայական, ինչպես նաև փաստաթղթեր։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ըստ տեղեկությունների՝ վարորդը եղել է հիվանդանոց տեղափոխված Ն. Ղալայանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Կոտայքի մարզի պատասխանատուները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր