211652_close_icon
views-count95225 դիտում article-date 10:18 25-05-2018

Խոշոր ավտովթար Երևանում. BMW X6-ը բախվել է հաստաբուն ծառին. վիրավորին առաջինը օգնության է հասել «Ալֆա Ֆարմ» դեղատան աշխատակիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։15-ի սահմաններում BMW X6 M5.0 մակնիշի 55 FR 535 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բայրոնի փողոցից դեպի Մոսկովյան փողոց ընթանալիս դուրս է կել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի՝ 26-ամյա Գուրգեն Սաղաթելյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորոյւթյամբ։ Վիրավորին առաջինը օգնության է հասել վթարի վայրի հարևանությամբ գործող «Ալֆա Ֆարմ» դեղատան աշխատակիցը, ով մինչև շտապօգնության ժամանումը, առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին։ Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Ա. Դարբինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով էլ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Դեպքի վայրում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սիփան Վարդանյանը ոստիկաններին հայտնում էր, որ վարորդն ինքն է եղել, սակայն ճանապարհային ոստիկանությունն ունի կասկածներ, որ վարորդը հիվանդանոց տեղափոխվածն է եղել։ Այդ փաստը պարզելու համար ՃՈ-ն անհրաժեշտ գործողություններ է կատարում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր