211652_close_icon
views-count98911 դիտում article-date 15:25 24-05-2018

Պետք է բարձրացնել պոլիկլինիկաների անձնակազմի աշխատավարձները. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման խնդրին, նշելով, որ առաջնահերթ պետք է վերանայել պոլիկլինիկական անձնակազմի աշխատավարձերը, որոնք շատ ցածր են: «Այն, ինչ հիմա կասեմ, որպես վերջնական լուծում չընդունեք, բայց սկսած նրանից, որ բուժաշխատողներին էլ կարելի է սոցփաթեթ տրամադրել, վերջացրած աշխատավարձի բարձրացումով»,- ասաց նախարարը: Նախարարն անդրադարձավ ծխելը կանխարգելելու դեմ օրինագծին, տուգանքների, չափերին: Նա նշեց, որ երբ այն կներկայացվի խորհրդարան, իրենք քննարկումներ կանցկացնեն բոլոր կողմերի հետ ու կհասկանան, թե ինչ է ուզում հասարակությունը, ու վերանայումներ կկատարվեն:

Նմանատիպ նյութեր