1652 դիտում
09:39 07-06-2021
Բոլոր զարգացումները ճյուղավորվում են արդարության ակունքից, մենք այդպես էլ չհանդիպեցինք այս գաղափարը կիսող ուժի. Նորայր Նորիկյան
«Սիրելի’ հայրենակիցներ, հարազատ մարդիկ, մեկնարկում է պաշտոնական ընտրարշավը:
Մենք ունենք ընդամենը երկու շաբաթ` ներկայանալու ձեր առջեւ եւ ներկայացնելու մեր ծրագիր-անելիքները», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
«Որքան էլ մեծ է մեր ցանկությունը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ Հայաստանի ընտրողի առջեւ դեմ առ դեմ, բաց ճակատով հանդես գալու, նույնքան և սուղ են ժամանակային ու ֆիզիկական հնարավորությունները իրագործելու այդքան անհրաժեշտ կենդանի շփումը մեր եւ ձեր միջեւ:
Ուստիև խնդրում ենք ձեզ ուշադիր լինել մեր յուրաքանչյուր հրապարակային խոսքին, որը ձեզ է ուղղվելու միանգամայն անկեղծ սրտով, ձեզ բոլորիդ առավելագույնս հասանելի եւ ընկալելի ձեւակերպումներով:
Մինչ մեր հիմնական ասելիքին անցնելը մեկընդմիշտ փարատենք ձեր կասկածները առ այն, թե ինչու ,,Արդար Հայաստանը,, չգնաց դաշինքի որեւէ ուժի հետ` այսպիսով ավելացնելով ընտրվելու եւ էլ ավելի բազմապատիկ հնարավորությամբ մերժելի բոլոր ուժերին ասպարեզից հեռացնելու շանսերը: Մեն մի պատճառով:
Ապագա Հայաստանի զարգացման հիմքում որպես անկյունաքար դնելով արդարության սկզբունքը եւ համոզված լինելով, որ անհրաժեշտ բոլոր զարգացումները ճյուղավորվում են արդարության ակունքից, մենք այդպես էլ չհանդիպեցինք այս գաղափարը կիսող ուժի:
Եւ եթե դու երկրի զարգացման ռազմավարության հարցը խոնարհում ես ամեն գնով ընտրություններում հաղթելու մարտավարական հնարքին, ապա ո՞րն է քո տարբերությունը միմյանց հաջորդող քաղաքական ճգնաժամերում ասպարեզը տնօրինող ուժերից, որոնք ամենայն դյուրությամբ հանուն այսրոպեական եսական շահի հենց միայն զբաղված են եղել իրարամերժ քաղաքական կոնֆիգուրացիաներ ձեւավորել-քանդելով»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»