42978 դիտում
12:24 23-05-2018
Արտակարգ դեպք Կապանում. 64-ամյա տղամարդը կասկածվում է 49-ամյա տղամարդուն բութ առարկայով բազմակի հարվածներ հասցնելով սպանելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Կապան քաղաքի Շինարարների թաղամասի բնակիչ՝ 49-ամյա Դավիթ Գալստյանի սպանության փաստով։
Այդ օրը, ժամը 20։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված թաղամասի 17 շենքի բնակարաններից մեկում ծեծկռտուք է և վիճաբանության ձայներ են լսվում։
Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր նշված բնակարանում հայտնաբերել են Դ. Գալստյանի դին։
Դեպքի վայր է ժամանել նաև դատաբժիշկը, ով նախնական եզրակացության համաձայն հայտնել է, որ մահը վրա է հասել դեմքի և գլխի շրջանում ստացած բազմակի հարվածներից։
Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Դաղունցը, ինչպես նաև Սյունիքի մարզի դատախազ Հարությունյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված բնակարանում Դ. Գալստյանի հետ վիճաբանել է 64-ամյա Կոնստանտին Սարկիսյանը, ով տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ նրա սթափության աստիճանը պարզելու համար տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ պարզվել է «ալկոհոլային ինտոքսիկացիա, գանգաթաղի և ճակատային շրջանի պատռված վերք» ախտորոշում։
Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանում նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատանյութաբանական փարձաքննություններ։
Կ. Սարկիսյանը կասկածվում է ոչ սթափ վիճակում դեռևս չպարզված բութ առարկայով Դ. Գալստյանին բազմակի հարվածներ հասցնելու մեջ։
[color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2056 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)