7972 դիտում
23:30 22-05-2018
Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ է կայացել Սոֆիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 20-ին Սոֆիայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կազմակերպվեց «Հայաստանի և Բուլղարիայի նոր անուններ» խորագիրը կրող համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին:
Համերգին, որը կազմակերպվել էր ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի կողմից և Հայաստանի դեսպանության հովանու ներքո, ելույթ ունեցան հայ և բուլղարացի երիտասարդ երաժիշտներ: Այս նպատակով Հայաստանից ժամանել էին պատանի երգիչներ Անի Մարգարյանը և Նարեկ Սահակյանը, ջութակահար Ասյա Անիսիմովան և սակսոֆոնահար Ալեքսանդր Ավետիսյանը: Անվանի բուլղարահայ դիրիժոր Պետրոս Փափազյանի ղեկավարած ՀԲԸՄ կամերային նվագախմբի նվագակցությամբ հնչեցին ինչպես հայ, այնպես էլ բուլղարացի և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգի մասնակիցներին և հանդիսատեսին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ այս տարի ամբողջ աշխարհի հայությունը մեծ հանդիսությամբ տոնում է Հայաստանի Հանրապետության ստեղծման հարյուրամյա հոբելյանը և ընդգծեց, որ հիշելով մեր պատմության հերոսական էջերը, մենք նայում ենք առաջ՝ դեպի առաջադեմ, ժողովրդավար Հայաստան կերտելու ապագան: Դեսպան Սարգսյանն իր խոսքում նաև անդրադարձավ հայկական մշակույթին:
Մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված հայ պատանի կատարողների մասնակցությամբ համերգ տեղի ունեցավ նաև Պլովդիվում:
Մինչ այդ մայիսի 18-ին պատանի հայ կատարողները հյուրընկալվել էին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5032 դիտում
14:46 22-05-2017
Կայացել է Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին նվիրված համերգ-ներկայացումը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2767 դիտում
21:32 04-06-2018
Կոպենհագենում տեղի է ունեցել ՀՀ 100-ամյակին նվիրված նվիրված տոնական համերգ և հանդիսավոր ընդունելություն
Այս բաժնից
952 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
523 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
817 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը