3483 դիտում
13:23 22-05-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան տարեդարձի առիթով:
Ուղերձում ասված է.
«Սիրելի Վարպետ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ինձ են միանում տիկինս եւ երեխաներս:
Գիտեք, որ մեծացել ենք Ձեր պոեզիայի ու երաժշտության ներքո, ապրել, սիրել ու տառապել ենք Շառլի նման: Պատանեկան հասակից Դուք ձեւավորել եք մեր միտքն ու հոգին: Ձեր միջոցով մենք սիրել ենք Ֆրանսիան եւ ամեն ինչ, որ ֆրանսիական է:
Այն արվեստը, որը այսօր էլ Դուք շարունակում եք ստեղծել որպես հոգու և սրտի համադրություն, ունկնդրի համար դռներ է բացում դեպի մի աշխարհ, որտեղ հայտնվող հանդիսատեսն այլևս չի ցանկանում հեռանալ ազնավուրյան գերող մթնոլորտից ու միջավայրից: Անձամբ եմ այդպիսի զգացողություն ունեցել Ձեր համերգների և Ձեզ հետ ունեցած հանդիպումների ընթացքում:
Ձեր ստեղծագործական երկարակեցությամբ Դուք կենսասիրության եւ լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար: Դուք նրանց ներշնչում եք հույս եւ հավատ սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ: Դա աներեւակայելի մեծ առաքելություն է, եւ ես հպարտ եմ, որ հայ ժողովուրդն այդպիսի զավակ է պարգեւել մարդկությանը:
Կրկին շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ Ձեզ, սիրելի Վարպետ, շուտափույթ կազդուրում և վերադարձ բեմ: Թող ստեղծագործական եռանդն ու ոգևորությունն այսուհետ ևս լինեն Ձեր մշտական ուղեկիցները»:
Նմանատիպ նյութեր
3080 դիտում
15:07 22-05-2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին
1117 դիտում
21:25 04-07-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին
1207 դիտում
20:32 22-05-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ
Այս բաժնից
679 դիտում
16:44 13-11-2024
ՀՀ-ն կանցնի արհեստավարժ բանակի, սակայն պարտադիր ժամկետային զինծառայությունը կշարունակվի. Պապիկյան
712 դիտում
16:17 13-11-2024
Վահե Ղազարյանը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարի հետ քննարկել է միգրացիոն ոլորտի խնդիրները
682 դիտում
15:40 13-11-2024
Եթե երեւանցի ընտրողների 10 տոկոսը ստորագրի, հարցը կգնա հանրաքվեի. Թեւանյանը՝ տրանսպորտի թանկացման մասին