Ինչ է տալու այդ ամենը պետությանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում 350 շարքային անձանց անվամբ, նույնիսկ առանց նրանց իմացության և պատկերացման կոռուպցիոն սխեմաներ աշխատացրած և պետության հաշվին հարստացած անձանց բացահայտելու մասին ԱԱԾ պետի հայտարարությունն, անկասկած, աննախադեպ է:
Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսել են տարիներ շարունակ, ամենատարբեր, անգամ առաջին դեմքի մակարդակով, բայց, որ ԱԱԾ պետի մասշտաբով հայտարարվի շատ հստակ ժամկետ և շատ կոնկրետ բացահայտումների մասին ազդարարվի նախապես, դա անկասկած չի եղել: Մյուս կողմից, եթե Հայաստանում եղել է հեղափոխություն, ուրեմն այդպիսի հայտարարությունները չպետք է զարմանք առաջացնեն:
Ըստ այդմ, ԱԱԾ պետի հայտարարությունը մի կողմից պատասխանատվություն ու ինչ-որ իմաստով քննարկման շրջան է ստեղծում նրա՝ Արթուր Վանեցյանի համար, մյուս կողմից նաև նրան լսող հասարակության, որպեսզի հանրությանը հերթական անգամ չմատուցվի ավելի շատ կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք, տպավորություն, քան իրական պայքար և բացահայտումներ:
Եվ խնդիրն այստեղ բոլորովին էլ հանրության, այսպես ասած, «արյան տենչը» չէ, որպեսզի ինչ-որ մեկն անպայմանորեն պատժվի գողացածի համար, հայտնվի բանտում, միմյանց հաջորդեն ձերբակալություններն ու հովանա հանրության սիրտը: Տվյալ պարագայում խնդիրը չափազանց պարզ է, և ԱԱԾ պետի հայտարարությունից հետո առկա է մի հստակ հարց. Ինչ է տալու այդ ամենը պետությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]