211652_close_icon
views-count5342 դիտում article-date 17:38 21-05-2018

Քաշաթաղում մեկնարկել է բերքահավաքը. Արցախի պետական նախարարն աշխատանքային շրջայց է կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով եղել է Քաշաթաղի և Հադրութի շրջանների մի շարք համայնքներում, տեղերում ծանոթացել իրականացվող նախագծերի ընթացքին և հետևել բերքահավաքի մեկնարկին։ Պետական նախարարն առաջինն այցելել է Իշխանաձոր համայնք, որտեղ, Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ, նախ ծանոթացել է շահագործման փուլում գտնվող «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի և կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվող 50 առանձնատների շինարարական աշխատանքներին: Ա. Հարությունյանը հանձնարարել է առանձնատները շահագործման հանձնելուն պես զբաղվել վերաբնակեցման հայտ ներկայացրած ընտանիքների տեղափոխմամբ և նրանց զբաղվածության համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև տարածք նախապատրաստել նոր առանձնատների կառուցման համար։ Այնուհետև պետնախարարն այցելել է «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից Իշխանաձորում իրականացվող մեկ այլ՝ իր տեսակի մեջ աննախադեպ տնտեսություն, որտեղ շուրջ 40 հեկտարի վրա մշակվում են բանջարաբոստանային մշակաբույսեր: Տեղի բնակչության համար մոտ 70 աշխատատեղ ապահոված տնտեսության վերջնարդյունքը, բացի կատարած աշխատանքի դիմաց տրվելիք աշխատավարձից, կոոպերատիվ տնտեսության սկզբունքով կրկին վերաբաշխվելու է աշխատակիցների և համայնքի բնակիչների միջև: Ա. Հարությունյանը հանդիպել է աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր