Գերմանական հեռուստաալիքը Անգելա Մերկելին «հիջաբ է հագցրել»
Գերմանական ARD հեռուստաալիքի «Ռեպորտաժ՝ Բեռլինից» հաղորդման եթերում ցուցադրվել է կոլաժ, որը պատկերել է երկրի կանցլեր Անգելա Մերկելին՝ հիջաբով, իսկ հետևի ֆոնին Բեռլինն է՝ բազմաթիվ մինարեթներով, գրում է The Guardian-ը:
Այն մեծ սկանդալ է բարձրացրել Գերմանիայում, ինչպես նաև մեղադրանքներ՝ հեռուստաալիքին ուղղված:
Հեռուստաընկերությունը չի ընդունել այդ մեղադրանքները, իսկ նրա ֆեյսբուքյան էջում մեկնաբանություն է հայտնվել, որում պնդվում է, որ այդկերպ հեռուստաալիքը փորձել է բոլորի ուշադրությունը հրավիրել միգրանտների խնդրի վրա: