51059 դիտում
15:45 18-05-2018
Խոշոր ավտովթար Երևանում. Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանի դիմաց, բախվել են Nissan-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Nissan մակնիշի 20 NM 101 համարանիշի և Opel մակնիշի 34 AN 678 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է՝ մինչ այդ կոտրելով ճանապարհի երթևեկությունը կարգավորող ցուցանակը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վարորդները հայտնել են, որ վթարի հետևանքով չեն տուժել և հրաժարվել են բժիշկների օգնությունից։
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանում է հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթվի նյութեր են նախապատրաստվելու։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+