20546 դիտում
09:56 24-10-2014
Խոշոր ավտովթար Երևանում. «Օդալեն» ռեստորանի դիմաց Lexus-ն արմատախիլ է արել հաստաբուն ծառը և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Lexus մակնիշի 34 PF 277 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բախման հետևանքով ծառն արմատախիլ է եղել, իսկ Lexus-ը կողաշրջվել է:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադը նրանց տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ խմբի հրամանատար Արթուր Սիմոնյանի գլխավորությամբ: Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Ռադիկ Հարությունյանն ու Կամո Պետրոսյանը, ովքեր իրենց հիմնական գործը թողած՝ հետաքրքրասեր քաղաքացիներին են հեռացնում վթարի վայրից, որպեսզի խցանում չառաջանա:
Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչները՝ քննիչ Գրիգոր Թամոյանի գլխավորությամբ: Արդեն դեպքի վայր են ժամանել Դավիթաշեն վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ Արտակ Նավասարդյանի գլխավորությամբ, ովքեր հրշեջների և քաղաքացիների օգնությամբ մասնատեցին ծառը, որից հետո թաղապետարանի աշխատակիցները բեռնատարով տեղափոխեցին մասնատված ծառը և տարածքը մաքրեցին վթարի հետքերից:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
***
12:29
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ քննիչը պարզել է, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Այգեձորի 1-ին նրբանցքի բնակիչ, 40-ամյա Խորեն Ահարոնյանը, իսկ վիրավորներն են Երևան քաղաքի Այգեձորի 1-ին նրբանցքի բնակիչ, 32-ամյա Մերի Ղուլյանը և Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Աննա Սարգսյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Խ. Ահարոնյանն աշխատում է «Լևոն ընդ Լարա» ՍՊԸ-ի տնօրեն: Նրանք Հայաստան էին վերադառնում նշված ավտոմեքենայով՝ Թուրքիայից:
Նախնական տվյալներով LEXUS մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 5.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 140.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10825 դիտում
22:23 27-04-2014
Կին տնօրենը Nissan-ով Երևան-Սևան ճանապարհին արմատախիլ է արել ու մի քանի մետր շպրտել հաստաբուն ծառը. կան վիրավորներ
55097 դիտում
17:36 10-10-2014
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Volkswagen-ն արմատախիլ է արել հաստաբուն ծառը, կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)