ԱՄՆ-ը կոալիցիա Է ձեւավորելու Իրանի կառավարությանը դիմակայելու համար. Պետդեպ
ԱՄՆ-ն մտադիր Է հասնել աշխարհի բազմաթիվ պետություների մասնակցությամբ լայն կոալիցիայի ձևավորման, որը կդիմակայաի Իրանի կառավարության գործունեությունը։Վերջինն էլ Վաշինգտոնում գնահատում են ապակայունացնող: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը։
«Միացյալ Նահանգները համառորեն աշխատելու են, որպեսզի բազմաթիվ երկրների մասնակցությամբ ձևավորեն կոալիցիա, ոչ ԻՊ-ի դեմ գործող կոալիցիայի օրինակով, նպատակ ունենալով իրանական ռեժիմի գործողությունները դիտարկել ոչ միայն իրանական գործարքի ոսպնյակով, այլ նրա բոլոր ապակայունացնող գործողությունների ոսպնյակի միջով»,- նշել Է նա:
Նա նշել է, որ խոսքը վերաբերում Է ոչ թե «հակաիրանական կոալիցիայի» ձևավորմանը, այլ մի միավորման, որն ուղղված կլինի «իրանական ռեժիմի ու նրա գործողությունների դեմ, այլ ոչ թե Իրանի ժողովրդի դեմ»:
Հարցին, թե որ պետություններն են արդեն համաձայնել մտնել այդ միավորում, նա չի պատասխանել: