5948 դիտում
20:25 17-05-2018
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ժենևյև Բոյրոն և ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանը:
Այցի ընթացքում Սիլվի Բոսութղոն շնորհավորել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Քննարկվել են նաև ընթացիկ ծրագրերը, Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության զարգացման հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի կողմից մշակված«Երկրի համակարգված գնահատում», ինչպես նաև վերջնականացման փուլում գտնվող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթերին, «Բնապահպանության ֆինանսավարում» նախաձեռնության շրջանակներում Բանկի կողմից ՀՀ-ին տրամադրվող տեխնիկական աջակցությանը:
Հանդիպման վերջում կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել նպաստել հետագա արդյունավետ և շարունակական
համագործակցության զարգացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
4174 դիտում
19:42 22-05-2018
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
904 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1321 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1354 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը