2325 դիտում
22:18 17-05-2018
Ընթացքում է Երևանում մետաղյա տանիքների միագույն ներկման փորձնական ծրագիրը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում շուրջ մեկ ամիս է ընթանում է բազմաբնակարան բնակելի շենքերի մետաղյա տանիքների միագույն ներկման փորձնական ծրագիրը:
Այս փուլում ներառվել են Գաֆեսճյան արվեստի կենտրոնին հարակից երկու կողմերի շենքերի տանիքները, որոնց խայտաբղետության մասին բազմիցս են ահազանգել մեր համաքաղաքացիները՝ նշելով, որ «Կասկադ» համալիրի բարձունքից դիտելիս դրանք տհաճ տպավորություն են թողնում թե՛ երևանցիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի վրա:
Հարկ է նշել, որ գործընթացն իրականացվում է միջազգային չափանիշներով հաստատված ջերմակայուն ու ջրակայուն, տանիքների համար նախատեսված բարձրորակ շագանակագույն ներկանյութով: Փորձնական այս ծրագիրը կավարտվի շուրջ մեկ ամսից և հանրության ու մասնագետների կողմից հավանության արժանանալու պարագայում կշարունակվի կիրառվել նաև մայրաքաղաքի նմանատիպ այլ տանիքներ ներկելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
1816 դիտում
17:26 21-06-2015
Աճուրդում 200 տարի անց կվաճառվի միագույն այն անձևանոցը, որի վրա դեռ մնացել են Վատեռլոոյի ճակատամարտի ցեխահետքերը
2354 դիտում
11:02 19-05-2016
Երևանում շարունակվում են նկարազարդման և մետաղական կառույցների ներկման աշխատանքները
Այս բաժնից
895 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին
988 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան