5017 դիտում
15:05 17-05-2018
Կառավարության ծրագիրը կքննարկվի հունիսի 7-ին. Արա Բաբլոյան
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Տեղեկացնում է ՀՀ ԱԺ [url=http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=10293&year=2018&month=05&day=17&lang=arm]կայքը[/url]:
Քննարկվել են ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացմանը վերաբերող հարցեր:
Ընդգծելով համատեղ նիստի կարևորությունը՝ Արա Բաբլոյանն առաջարկել է հետաձգել Մուրմանսկում հունիսի 5-ից 8-ը նախատեսված նիստի անցկացման ժամկետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանը քննարկելու է ՀՀ նոր կառավարության ծրագիրը, իսկ մինչ այդ սպասվում են քննարկումներ նաև ՀՀ ԱԺ խմբակցություններում ու մշտական հանձնաժողովներում:
Նմանատիպ նյութեր
7304 դիտում
15:47 02-05-2018
Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում. Արա Բաբլոյան