Արարատի մարզպետի ամենահավանական թեկնածուն Արամ Սարգսյանի մերձավոր շրջապատից է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արարատի մարզպետի ամենահավանական թեկնածուն ազատամարտիկ Ռազմիկ Թևոնյանն է:
Թևոնյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ է: Թևոնյանը քաղաքական պայքարի տևական փորձ ունի, նա 2012 և 2017թթ. առաջադրվել է պատգամավորության թեկնածու. վերջին անգամ «Ելք» դաշինքի կողմից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]