15644 դիտում
20:25 16-05-2018
Պետք է անհապաղ բացառել Ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատարի կողմից ՊՊԾ գունդ զինված մուտք գործած խմբի կալանավորված անդամներին ուղեկցելը. ՄԻՊ
Փաստաբան Լուսինե Հակոբյանի ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ
արձագանքման խումբ է այցելել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենք:
Փաստաբանը ներկայացրել է մտավախություն, որ 2016 թվականին ՊՊԾ գունդ զինված մուտք գործած խմբի կալանավորված անդամները հնարավոր է ենթարկվեն բռնության: Այս մտավախությունն ահազանգերով ներկայացրել են նաև փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Դավիթ Գյուրջյանը և Հարություն Բաղդասարյանը:
Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց դատարանի շենքում գտնվող բոլոր կալանավորվածների հետ: Պարզվել է, որ նրանք բռնության չեն ենթարկվել: Այդուհանդերձ, դատարանի շենքում տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել է մտավախություն բռնության կամ այլ տեսակի վատ վերաբերմունքի ենթարկվելու հնարավորության մասին:
Խոսքը վերաբերում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարին: Վերջինս, ըստ կալանավորվածների, 2017թ. հունիսի 28-ին իրենց ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում:
Հաշվի առնելով այս տեղեկությունը, փաստաբանների մտահոգությունները, ինչպես նաև զինված խմբի կալանավորված անդամների պնդումներն այն մասին, որ հենց Ոստիկանության այդ ծառայողն է նշվում՝ որպես նրանց ծեծի ենթարկող անձ, Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում Ոստիկանության այդ ծառայողի կողմից ՊՊԾ գունդ զինված մուտք գործած խմբի կալանավորված անդամներին ուղեկցելը:
Ոստիկանությունը պետք է անհապաղ բացառի Երևանի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարի կողմից զինված խմբի կալանավորված անդամներին ուղեկցելը կամ նրանց հետ որևէ առնչություն ունենալը:
Այս հարցը կբարձացվի նաև Ոստիկանությանն ուղղված գրությամբ:
Նմանատիպ նյութեր
2369 դիտում
18:16 15-12-2016
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՊԾ գնդի զինված խմբի գործով կալանավորված անձանց
3880 դիտում
19:04 18-11-2015
Այցելություն ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդ. ֆոտոռեպորտաժ
3330 դիտում
23:20 03-06-2021
Նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, իսկ այս իշխանության գործած սխալները՝ անդառնալի. Արթուր Վանեցյան
Այս բաժնից
496 դիտում
11:19 12-05-2024
Հայ ժողովրդի պոտենցիալ էներգիան Բագրատ սրբազանի ծառայությամբ վերածվում է կինետիկ էներգիայի․ Արմեն Աշոտյան
523 դիտում
11:08 12-05-2024
Անահիտ Ավանեսյանը բուժքույրերի միջազգային օրվա առիթով շնորհավորել է բուժաշխատողներին
541 դիտում
10:55 12-05-2024
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ