211652_close_icon
views-count2363 դիտում article-date 18:16 15-12-2016

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՊԾ գնդի զինված խմբի գործով կալանավորված անձանց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները, այդ թվում` բժիշկ-մասնագետը, հերթական անգամ դեկտեմբերի 14-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված խմբի գործով կալանավորված անձանց՝ Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաեւ Պավել եւ Արամ Մանուկյանների հետ: Այցի ընթացքում կատարվել են նշված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման եւ բուժօգնության կազմակերպման վիճակի մշտադիտարկման ուսումնասիրություններ: Առանձնազրույցի ընթացքում տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ գանգատներ չեն ներկայացվել: [b] ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր