5198 դիտում
13:43 16-05-2018
«Վեոն Արմենիա» ընկերությունը տուգանվել է 2 մլն դրամով
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2018 թվականի մայիսի 16-ին հրավիրված նիստում քննարկվել է «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տույժ կիրառելու մասին հարցը, ընկերությունը տուգանվել է 2 մլն դրամով:
ՀԾԿՀ-ից հայտնում են, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի եւ ընկերությանը տրամադրված լիցենզիայի պայմանների համաձայն՝ ընկերությունը պարտավոր է ապահովել հնարավոր ամենաարագ հաղորդակցությունը՝ դժբախտ պատահարների, արտակարգ իրավիճակների կամ կյանքի ու ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների դեպքում, ինչպես նաեւ՝ ապահովել իր կողմից շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հուսալիությունն ու անվտանգությունը։
Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությանը ենթարկել տույժի` 2 000 000 (երկու միլիոն) դրամ գումարի չափով եւ պարտավորեցնել որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել օրենքի եւ լիցենզիայի պայմանների պահանջների կատարումն ապահովող հիմնավորումներ՝ տեխնիկական ներքին աուդիտի իրականացմամբ:
Հանձնաժողովի կողմից «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության նկատմամբ տույժ կիրառելու մասին որոշման ընդունման հիմք է հանդիսացել վերոնշյալ օրենքի եւ ընկերությանը տրամադրված լիցենզիայի պայմանների պահանջների խախտման փաստը, ինչի արդյունքում 2018 թվականի հունվարի 1-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության հանրային ամրակցված կապի հեռախոսացանցում եղած խափանումների հետեւանքով բաժանորդներին հասանելի չեն եղել դեպի հատուկ ծառայությունների կոդեր (այդ թվում՝ 911 եւ 112) կատարվող զանգերը։
Նմանատիպ նյութեր
3495 դիտում
10:46 08-03-2017
Սուրիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 10 մլն դրամով. «Ժողովուրդ»
999 դիտում
16:14 19-05-2020
ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա»-ի և «Յուքոմ»-ի համակենտրոնացման մասին վարույթը
5130 դիտում
09:29 19-08-2016
«ՄԱՊ»-ի Ալիկի ընկերությունը տուգանվել է 10 հազար դրամով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
766 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
703 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
991 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է