211652_close_icon
views-count3447 դիտում article-date 10:46 08-03-2017

Սուրիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 10 մլն դրամով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սագմար» ՓԲԸ-ն, որի գործունեությունը կապվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ, հայտնվել է պետական եկամուտների ուշադրության կենտրոնում։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2015 թվականի մարտի 18-ին ընկերության անունով հորատող մեքենա է արտահանվել այլ երկիր, սակայն ժամկետը լրանալուց հետո ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանը չի կատարել անհրաժեշտ վերաձևակերպումը։ Այդ թերացման հետևանքով պետական եկամուտների կոմիտեն «Սագմար» ՓԲԸ-ին տուգանել է շուրջ 10 միլիոն դրամի չափով։ Նշենք, որ 2016 թվականին «Սագմար» ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը։ Իսկ ընկերության տնօրինությունն էլ որպես աշխատավարձերի ուշացման պատճառ նշել էր այն փաստը, որ ՓԲԸ հաշիվները 2015թ.-ի ամռանը հարկային ստուգումների ժամանակ հայտնաբերված 950 մլն դրամի հոնորարի պարտքի պատճառով ֆինանսների նախարարության կողմից կալանքի տակ են»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր