8884 դիտում
10:36 16-05-2018
Արտահերթ ընտրությունների հետաձգումը կարող է նաև օգտակար լինել. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության նպատակներից մեկն էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելը: Սկզբնական մտահղացումն էր, որքան հասկանում եմ, ժողովրդի վստահությունը վայելող վարչապետին ընտրելուց հետո կառավարության կողմից խորհրդարան ներկայացնել այնպիսի մի ծրագիր, որը քաղաքական փոխհամաձայնության միջոցով տապալվի, և այդպիսով օրինական հիմքեր ստեղծվեն խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Մինչ այդ պետք է փոխվեր Ընտրական օրենսգիրքը և Կուսակցությունների մասին օրենքը:
Այսօր կառավարության ծրագիրը «պայմանավորված ձևով» տապալելու մասին խոսք կարծես թե չկա: Դա, կարծես թե, ձեռնտու չէ նոր իշխանությանը, որը նոր-նոր է տիրապետում պետական լծակներին: Դա առավել ևս ձեռնտու չէ խորհրդարանական հանրապետական մեծամասնությանը, որը, համենայնդեպս, մոտակա ամիսներին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում Ազգային ժողովի մանդատ ձեռք բերելու շանսեր չունի:
Ուժերի նման դասավորության պայմաններում եթե արտահերթ ընտրություններն անգամ կայանան, դա տեղի կունենա, հավանաբար, մեկ տարվա ընթացքում: Հեղափոխությունում հաղթած ուժերի համար դա, ի վերջո, այնքան էլ հարմար չէ՝ հեղափոխական էյֆորիան անցնելու է, խնդիրները, որոնք թվում է, թե մի քանի օրում հնարավոր է լուծել, մնալու են, և ընտրողները, որոնք այսօր «ընտրելու են սրտով», վաղն «ընտրելու են գլխով»: Էլ չասած՝ առայժմ վստահություն չկա, որ ընտրակաշառքի մեխանիզմները չեն գործելու. «դուշման ՀՀԿ-ին» դա, իհարկե, կարգելվի, բայց «բարեկամ ԲՀԿ-ին», հնարավոր է, թույլատրվի: Սակայն մեծ հաշվով արտահերթ ընտրությունների հետաձգումը կարող է նաև օգտակար լինել, քանի որ այդ ընթացքում գուցե հնարավոր կլինի անցկացնել սահմանադրական փոփոխություններ և բարելավել ոչ միայն վերոհիշյալ օրենքները, այլև նախագահ-վարչապետ-ԱԺ հարաբերությունները՝ դարձնելով կառավարման համակարգը ոչ թե վարչապետական, այլ իսկապես խորհրդարանական:
Բացի այդ, մեկ տարվա ընթացքում գուցե ի հայտ գա նոր ընդդիմություն: Առայժմ, որպես ընդդիմություն, ասպարեզում միայն ՀՀԿ-ն է, որի հեղինակությունը, սակայն, չափազանց ցածր է, և ցանկացած, թեկուզ արդար քննադատություն հանդիպելու է «բա որ դուք երկիրը թալանում էիք» փաստարկին: Բայց քանի որ այսօրվա իշխանությունը լեգիտիմության մեծ պաշար ունի, այն, հուսով եմ, կնպաստի ազատ խոսքին, քաղաքական ազատ գործունեությանը, ինչն անխուսափելիորեն կբերի ուժեղ ընդդիմության ձևավորմանը»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5964 դիտում
15:23 18-03-2020
Ավարտական քննությունների և ուսումնական տարվա հետաձգումը կախված կլինի հեռավար ուսուցման ընթացքից
2386 դիտում
15:51 22-07-2020
«Տոկիո-2020» կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորի. Քիչ հավանական է խաղերի հետաձգումը
Այս բաժնից
445 դիտում
08:26 07-05-2024
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. «Ժողովուրդ»
547 դիտում
08:14 07-05-2024
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
523 դիտում
08:04 07-05-2024
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»