2593 դիտում
15:51 22-07-2020
«Տոկիո-2020» կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորի. Քիչ հավանական է խաղերի հետաձգումը
Կորոնավիրուսի տարածման իրավիճակի վերահսկողությունը, պատվաստանյութերի մշակման գործընթացը և բուժման մեթոդները մեծ նշանակություն կունենան Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման համար։ Վերջնական որոշում կայացնողը ՄՕԿ –ն է։
<< Տոկիո - 2020 >> կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին ասել է,որ քիչ հավանական է խաղերի հետաձգումը։ Հայտնի է, որ 2022թ․ ձմեռային խաղերը հյուրընկալելու է Պեկինը, իսկ 2024թ․ ամառայինը՝ Փարիզը: Դժվար թե Փարիզը հրաժարվի և տեղը զիջի Տոկիոյին։
Կազմակերպիչները չեն բացառում , որ միջոցառումը կանցկացվի առանց հանդիսականի, եթե դա միակ հնարավոր տարբերակը լինի։ Այդ մասին պետք է լավ մտածել։ Իսկ վարակի տարածումը կանխելու համար կպահանջվի որոշակի չափանիշների մշակում։ Գնահատվում է այն տարբերակը, որ խաղերին ականատես կդառնան միայն տեղացի մարզասերները։
Նմանատիպ նյութեր
1467 դիտում
19:09 18-02-2021
Անվանի մարզիկը՝ «Տոկիո-2020» կազմկոմիտեի նոր նախագահ
2002 դիտում
20:55 03-12-2021
Ճապոնիան նախատեսվածից քիչ է ծախսել «Տոկիո-2020» օլիմպիական խաղերում
3308 դիտում
17:08 03-08-2021
Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Այս բաժնից
3109 դիտում
19:00 25-12-2024
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)
3079 դիտում
18:13 24-12-2024
Վարազդատ Լալայանը՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող
3202 դիտում
14:37 24-12-2024
Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները. Armsport.am