211652_close_icon
views-count5964 դիտում article-date 15:23 18-03-2020

Ավարտական քննությունների և ուսումնական տարվա հետաձգումը կախված կլինի հեռավար ուսուցման ընթացքից

Ավարտական քննությունների և 2019-2020 ուսումնական տարվա հետաձգումը կախված կլինի ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հաստատված արտակարգ դրության արդյունքում հեռավար ուսուցման անցնելու ընթացքից։ «[url=https://armenpress.am/arm/news/1009073.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ուսումնական տարվա երկարաձգումը, ինչպես նաև ավարտական քննությունների հետաձգումը կարող է կախված լինել հեռավար ուսուցումից։ Պետք է հասկանանք, թե մեր ուսուցիչներն ու դպրոցներն ինչ ծավալով դրանք կիրականացնեն։ Եթե տեսնենք, որ այն ամբողջական է, ըստ այդմ կկարողանանք եզրակացություններ անել և ասել՝ արդյոք լրացուցիչ դասերի կամ ուսումնական տարվա երկարաձգման կարիք կլինի՞, թե ոչ։ Պետք է կարողանանք այնպես անել, որպեսզի դասապրոցեսն այնպես ապահովվի, որպեսզի հետաձգումներ չլինեն»,- նշեց Հարությունյանը։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և հիվանդանոցից դուրս է գրվել:

Նմանատիպ նյութեր