«Նապոլին» Իտալիայի առաջնության ռեկորդներ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում «Նապոլին» 2:0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»:
Այդ հաղթանակի շնորհիվ նեապոլցիները այս մրցաշրջանում վաստակեցին 88 միավոր: Դա պատմության մեջ ակումբի լավագույն ցուցանիշն է: Նախորդ ռեկորդը՝ 86 միավոր, եղել էր 2016/17 մրցաշրջանում:
«Նապոլիի» 88 միավոր լավագույն արդյունքն է Իտալիայի առաջնությունում 2-րդ տեղ գրաված թիմի համար: Վերջին անգամ նույնքան միավոր «Միլանն» է վաստակել՝ 2005/06 մրցաշրջանում զբաղեցնելով 2-րդ տեղը:
Բացի այդ, «Նապոլին» այս մրցաշրջանում 27-րդ հաղանակը տարավ, ինչը նույնպես ակումբի պատմության նոր ռեկորդ է: Նախորդ ռեկորդը՝ 26 հաղթանակ, եղել էր 2016/17 մրցաշրջանում: