«Համբուրգը» պատմության մեջ առաջին անգամ դուրս թռավ Բունդեսլիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանիայում ավարտվեց Բունդեսլիգայի վերջին 34-րդ տուրը, որի արդյունքներով հայտնի դարձան հաջորդ մրցաշրջանում եվրագավաթներին մասնակից թիմերն ու այն ակումբները, որոնք դուրս թռան երկրորդ լիգա:
Չեմպիոն «Բավարիան» և փոխչեմպիոն «Շալկեն» վաղուց էին ապահովել իրենց տեղը Չեմպիոների լիգայում, որտեղ նրանց հետ միասին խմբային փուլում հանդես կգան նաև «Հոֆենհայմը» (վերջինս առաջին անգամ կմասնակցի) և Դորտմունդի «Բորուսիան» (4-րդ տեղ):
Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեցին «Բայերը»՝ 5-րդ տեղ, և «Լեյպցիգը»՝ 6-րդ:
Երկրորդ բունդեսլիգա՝ «Քյոլնի» հետ միասին, առաջին անգամ իր ամբողջ պատմության մեջ դուրս թռավ «Համբուրգը»: Դա նշանակում է, որ Բունդեսլիգակում այլևս թիմեր չմնացին, որոնք միշտ բարձրագույն լիգայում են հանդես եկել
16-րդ տեղը զբաղեցրած «Վոլֆսբուրգը» իր տեղը Բունդեսլիգայում պահպանելու համար անցումային խաղեր կանցկացնի «Հոլշտայն Կիլի» հետ:



