142269 դիտում
22:10 11-05-2018
«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահի բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հարգելի պարոն վարչապետ, ականջալուր լինելով Ձեր հորդորին, բարձրաձայնել և տեղեկացնել զորամասերում առկա և առաջացող խնդիրների մասին, տեղեկացնում եմ Ձեզ, զորամասերում նկատված խնդիրների մասին, որոնք բազմաթիվ են և բազմաբնույթ։
Ստորև թվարկվող խնդիրները ինչպես արձանագրել ենք անձամբ, այնպես էլ ի հայտ են եկել զինծառայողների հետ զրույցների ընթացքում։ Այսպիսով, առկա խնդիրներից առանձնացրել ենք․
1. Զինվորական համազգեստի բաղադրության մեջ բամբակի քանակի սակավություն։
2. Զինվորական երկարաճիտ կոշիկների հարմարավետության բացակայություն․ ամռանը շատ շոգ, ձմռանը որոշ ուղղություններով, հատկապես բարձր լեռնային տեղադրություն ունեցող զորամասերում, ցուրտ։
3. Դիրքերում խմելու ջրի հարցի լուծման ինքնակազմակերպումը։
4. Տրամադրվող սափրվելու միջոցների՝ այդ թվում գել(փրփուր), ածելիի անորակություն, խոզանակների, ատամի մածուկների՝ տրամադրման դեպքում, անորակություն, զինվորական հողաթափերի չափսերի ստանդարտացում, տրման հաճախակիացում։
5. Ամսավճարի չափի մեծացում, քանի որ գործնականում ոչինչ հնարավոր չէ շարքային կազմին տրվող գումարով, որևէ խնդիր լուծել։
6. Ներքնաշորերի, այդ թվում անդրավարտիքների, զինվորական քողարկող շապիկի, ձմեռային ներքնաշորերի և նասկիների որակների կտրուկ բարձրացում։
7. Զինվոր-ընտանիք, հարազատներ շփման հնարավորության, կապի ապահովում։
8. Զինվորական սննդի որակի բարձրացում, հատկապես մակարոնեղենի, սուրճի, և շոկոլադե սալիկների (տրամադրման դեպքում)։
9. Զինվորական ձմեռային ձեռնոցների որակի բարձրացում, դյուրավառության աստիճանի իջեցում։
10. Բուժկետերի տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացում, դեղորայքների տեսականու մեծացում։
11. Կոռուպցիոն ռիսկերի վերահսկում, գողության դեպքերի կտրուկ և իսպառ բացառում, զինվորական ամենատարբեր պարագաների վաճառքի խստիվ բացառում՝ այդ թվում սնունդ, հագուստ և այլն։
Ցավոք, խնդիրները իհարկե այսքանով չեն ավարտվում, առկա են մի շարք ինչպես փոքր, այնպես էլ՝ ֆունդամենտալ խնդիրներ։
Ներկայացված խնդիրները լուծելու համար ունենք մի շարք առաջարկություններ, լուծման տարբերակներ։
Հայտնում ենք մեր պատրաստակամությունը, ակտիվ մասնակցել խնդիրների քննարկման, լուծման ուղիների մշակման, իրականացման և քաղաքացիական վերահսկողության իրականացման ուղղությամբ, իսկ բարձրացված խնդիրները և լուծման հնարավոր ուղիները պատրաստ ենք ներկայացնել, ըստ անհրաժեշտության, հանդիպման ժամանակ։
[b]Հարգանքներով,
Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ՝ Դավիթ Թորոսյան[/b]
Նմանատիպ նյութեր
118351 դիտում
12:47 16-06-2018
Դոն Պիպոյի բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
83749 դիտում
20:59 16-06-2018
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
14825 դիտում
22:55 20-06-2018
ՍԱՊԾ աշխատակիցների բաց նամակը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Այս բաժնից
334 դիտում
12:59 01-05-2024
Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև
352 դիտում
12:37 01-05-2024
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան