ՈւԵՖԱ-ն Սիմեոնեին որակազրկեց 4 խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՈւԵՖԱ-ն «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին որակազրկել է 4 խաղով, ինչը նշանակում է, որ արգենտինացի մասնագետը բաց կթողնի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը:
Որակազրկման պատճառը «Արսենալի» հետ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Սիմեոնեի վիճաբանությունն էր մրցավարների և պաշտոնատար անձանց հետ, երբ 10-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց պաշտպան Շիմոն Վրսալկոն:
Նշենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում մայիսի 16-ին «Ատլետիկոն» կխաղա ֆրանսիական «Մարսելի» հետ: