Նեյմարը ՊՍԺ-ին խնդրել է իրեն բաց թողնել «Ռեալ»
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ամռանը կարող է հեռանալ ակումբից::
Բրազիլացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ին հայտնել է հեռանալու ցանկության մասին: Նա ակումբին խնդրել է իր հոր՝ Նեյմար-ավագի հետ բանակցություններ սկսել հեռանալու առթիվ բանակցությունների շուրջ:
Ըստ Marca-ի, Նեյմարը հասկացել է, որ Ֆրանսիա տեղափոխվելը սխալ որոշում էր, և դեկտեմբերին հանդիպել է «Ռեալի» ներկայացուցիչների հետ՝ ցանկություն հայտնելով վերադառնալ Իսպանիա:
Սակայն Նեյմարի հեռանալու որոշումը կարող է լինել միայն ամենաբարձր մակարդակով. ՊՍԺ-ի սեփականատերերից՝ Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի համար սա հեղինակության հարց է և գումարն իրեն չի հետաքրքրում:
Նեյմարի տրանսֆերը գնահատվում է 260-300 մլն եվրո: Աշխատավարձը՝ տարատեսակ պարգևավճարներով, կարող է կազմել տարեկան 40 մլն եվրո: