Պոգբան «Յուվենտուսին» խնդրել է իրեն բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»
«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է հեռանալ տուրինյան ակումբից:
Իտալական լրատվամիջոցների համաձայն, ֆրանսիացի ֆուտբոլիստը «Յուվենտուսի» ղեկավարությանը խնդրել է իրեն բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «ՄՅՈւ»-ն Պոգբայի համար առաջարկել է 120-125 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին` 5-ամյա պայմանագիր և տարեկան 12-13 մլն եվրո աշխատավարձ: