831 դիտում
18:26 07-12-2015
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին:
Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ Հայստանի և Քուվեյթի միջև առկա բարեկամական հարաբերությունները լավ հիմք են նաև իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու և զարգացնելու համար: Այդ համատեքստում Արփինե Հովհաննիսյանը կարևորել է հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված իրավական ոլորտին առնչվող մի շարք հարցերը և ընդգծել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:
Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և անդրադարձել Հայաստանի և Քուվեյթի արդարադատության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների:
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև դատապարտյալների փոխանցման համար իրավական հիմքեր ստեղծելուն, փոխադարձ այցեր կազմակերպելուն վերաբերող մի շարք հարցեր և հավաստել, որ այս հանդիպումը իրավական ոլորտում գործակցությունը զարգացնելու լավագույն մեկնարկն
Նմանատիպ նյութեր
5105 դիտում
18:50 11-05-2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին
1079 դիտում
12:55 20-01-2015
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին
1288 դիտում
22:00 07-07-2015
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
472 դիտում
09:21 23-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
901 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին