65621 դիտում
14:20 11-05-2018
Հունան Պողոսյանը հրաժարական է տվել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին:
Հ. Պողոսյանի հայտարարության մեջ ասվում է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս` երկարամյա համատեղ աշխատանքի, նույն սկզբունքներին դավանելու, զինակցության, այն ամենի համար, որ հավատով ու հետևողականորեն կարողացանք անել հանուն օրենքի, ժողովրդի և քաղաքացու, հանուն օրինականության ամրապնդման ու հանրային ապահովության հաստատման:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր սիրելի համաքաղաքացիներին համագործակցության, փոխվստահության ամրապնդման համար, որ հատկապես վերջին տարիներին մեր համատեղ աշխատանքի գլխավոր ուղղություններից էր և որտեղ, կարծում եմ, միասին հաջողել ենք:
Դրա վառ ապացույցն են վերջին իրադարձությունները, որոնց խաղաղ հանգուցալուծման գործում մեծ դեր ունեցավ ոստիկանության ողջ համակարգը, մասնավորապես` Վալերի Օսիպյանը, ում միշտ համարել և համարում եմ ոստիկանության ամենակազմակերպված ու կարգապահ սպաներից մեկը և շնորհավորում եմ նշանակման կապակցությամբ:
Եղել են, անշուշտ, նաև վրիպումներ ու բացթողումներ, ինչը անխուսափելի է ցանկացած գործի մեջ: Ժամանակների և մարդկանց հերթափոխությունն էլ հենց անհրաժեշտ է, որպեսզի խմբագրվեն հին վրիպումները, և կյանքն ու գործը շարունակվի:
Սիրելիներս, ես հրաժարականի որոշում եմ կայացրել։ Խնդրում եմ ենթատեքստեր չփնտրել խոսքերիս ու որոշումներիս մեջ:
Միշտ ապրել եմ շիտակ, բացճակատ ու առանց ենթատեքստերի: Միշտ գործել եմ խղճիս ու պրոֆեսիոնալ պարտքիս հրամայականով, և հուսով եմ, որ իմ կենսագրությամբ մի քիչ մոտեցրել եմ այն ապագան, որ բոլորիս երազանքն է:
Ես միշտ ծառայել, ծառայում ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը` որտեղ երկիրը պահանջի այդ ծառայությունը, և ես համոզված լինեմ, որ կարող եմ առավելագույնը տալ իմ պետությանն ու ժողովրդին:
Հանգամանքները չեն փոխում մարդկանց, իսկ մնացյալը, կշռողը մեր խիղճն ու ժամանակն է:
Մաղթում եմ, որ ծանրակշիռ լինենք` միասնական հավատով ու գործով:
Մաղթում եմ բոլորիս միայն հաջողություններ:
Աստված մեզ պահապան»:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ: Վալերի Օսիպյանը 2009 - 2010 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ պաշտոն, 2010 - 2011 թվականներին՝ գնդի հրամանատարի, 2011 - 2012 թվականներին՝ Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետի, 2012 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս ամիսը՝ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնները։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
778 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
649 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
448 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը