211652_close_icon
views-count26813 դիտում article-date 22:31 23-06-2015

4 ժամից ավելի է, ինչ ցուցարարները փորձում են մոտենալ ՀՀ նախագահի նստավայր. նրանց հետ այս պահին բանակցում է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոսանքի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները 4 ժամից ավելի է, ինչ փորձում են մոտենալՀՀ նախագահի նստավայր: Իսկ ոստիկաններից պաշտպանվելու համար աղբամաններով բարիկադներ են կառուցել: Ինչպես փոխանցում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանցից շատերը` հիմնականում երիտասարդներ, նստել են գետնին: Միաժամանակ բանակցություններ են ընթանում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: Այս պահին ակցիայի մասնակիցների հետ զրուցում է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Սակայն մինչև այս պահը բանակցությունները դեռ դրական արդյունք չեն տվել, քանի որ ցուցարարները բարձրաձայնում են, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ միայն կարող է հարցը լուծել ՀՀ նախագահը: «Աննախադեպ բան է, որ հազարավոր ցուցարարներով գնան նախագահի մոտ եւ նախագահը ընդունի»,- ասում էր Հ. Պողոսյանը: Ինչից հետո փոխոստիկանապետը առաջարկեց, որ եթե 5 հոգով գնան ՀՀ նախագահի մոտ, այդ հանդիպումը հնարավոր է հեռուստատեսությամբ հեռարձակվի: Վերջում էլ ավելացրեց, որ եթե սադրանք չլինի` ոստիկանության կողմից բռնություն չի լինի: «Ես վստահեցմում եմ ձեզ, որ իրավիճակին անգամ տեղյակ է ՀՀ ոստիկանապետը»: Իսկ որոշ ժամանակ անց հայտարարեց, որ սադրիչների մասին տեղեկություն են ստացել եւ խնդրեց ցուցարարներին իրենց միջից մաքրել նրանց, իսկ ցուցարարներն էլ ասում էին, որ իրենց մեջ սադրիչներ չկան, իրենց պայքարը սոցիալական է, իսկ սադրիչները ոստիկանության` քաղաքացիական հագուստով երիտասարդներ են: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները Ազատության հրապարակում հավաքվելուց հետո կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր: Նրանք նաեւ մինչեւ 20։00–ն վերջնաժամկետ էին տվել ոստիկանությանը, որպեսզի ազատ արձակվեն լուսաբացին բերման ենթարկված բոլոր ակտիվիստները: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակիցը, Երեւանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանին զանգ էր եկել եւ հայտնել էին, որ բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել: Նա նաեւ ասել էր, որ խնդրել ու բացատրելու են, որ ցուցարարները Բաղրամյան 26 չբարձրանան: Այս պահին ցուցարարները հասել են գրողների միության շենքի մոտ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 23-ին, ՀՀ Ոստիկանությունը վաղ առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան՝ Բաղրամյան պողոտայում: Ոստիկանական գործողությունները ղեկավարել են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ: Հայտնել էինք նաեւ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 18 մարդ, որոնցից 11-ը ոստիկաններ են: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Բարեբախտաբար, ոչ ոք կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չի ստացել: Նրանցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց: Դրանից առաջ էլ հայտնել էինք, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 237-ի: Այս մասին եւս [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Նրանք տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ: Ընթացքում որոշները ազատ են արձակվում, սակայն այս պահին դեռ հստակ տվյալներ այդ մասով չկան: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր